Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին          ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ       Վերջնաժամկետն՝ այսօր. ինչ են որոշել արցախցիները․ «Հրապարակ»    

09 նոյ 2019 14:00

Պետք է ավտոկայանատեղիի տուրքը բարձրացնել. փոխվարչապետի խորհրդական

Քաղաքապետարանի հետ զուգահեռ և միասին հիմա մշակում ենք խոշորածավալ 150 մլն դոլարանոց փաթեթ, որը պետք է բարելավի ամբողջ տրանսպորտային համակարգը: Այս մասին Հանրային հեռուստաընկերությամբ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանիխորհրդական Ավետիք էլոյանը՝ անդրադառնալով տրանսպորտային համակարգի խնդիրներին:
«Խոսքը սկզբունքորեն նոր մոտեցումների մասին է. խոսքը տրանսպորտի քանակի ավելացման մասին է, որի հաշվին ի վիճակի կլինենք նվազեցնել «մարշուտկաների» թիվը: Այսինքն՝ լինելու է փաթեթ, և խոսքը միայն հանրային տրանսպորտի մասին չէ, այլ ընդհանուր դաշտի բարելավման: Այս փաթեթի սահմանում կլինեն նաև օրենսդրական փոփոխություններ, և գուցե լավ նորություն չէ, բայց պետք է ավտոկայանատեղիի գինը բարձրանա, այլապես մենք շարունակելու ենք նույն ճանապարհով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին՝ ավտոկայանատեղիի տուրքի բարձրացումը հարցի լուծում է, նա պատասխանեց, որ ոչ մի առանձին միջոցառում լուծում չէ: Ըստ Էլոյանի՝ վտանգավոր տենդենց է, երբ խոսվում է ավոտկայանատեղիների ավելացման մասին: «Լուծումն այն է, որ պետք է սահմանափակվի ավտոկայանատեղիների քանակը: Մենք հիմա չենք բռնում «պարկինգները» փակում ու ասում՝ մի քշեք մեքենա: Հանրային տրանսպորտը պետք է բարելավել, որ մարդը նախընտրի տրանսպորտով գալ կենտրոն, և սահմանափակել «պարկինգների» թիվը»,- ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր