Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

11 նոյ 2019 11:15

Տեսանյութ.РЕНTV. Քոչարյանը կմնա կալանքի մեջ. Դատավորների վրա ճնշում է գործադրվում

Ռուսական РЕНTVհեռուստաալիքն անդրադարձել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի թեմային եւ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակին:
Հինգշաբթի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը իրենց պաշտպանյալին գրավով ազատելու մասին: Քոչարյանը մեղադրվում 2008 թվականի մարտին սահմանադրական կարգի տապալման մեջ: Պետությունների ղեկավարները սովորաբար անձեռնմխելիություն ունեն: Բայց միայն թե ոչ այն երկրներում, որտեղ իշխանությունը փոխանցվում է զանգվածային հոզումների արդյունքում, ինչպես եղել է Հայաստանում: Ինչպես եղել է Ուկրաինայում, որտեղ Պորոշենկոն Յանուկովիչին կբանտարկեր, եթե նա չհասցներ մեկնել Ռուսաստան: Մտաբերեք, թե ինչի՞ համար էինք զայրանում Յանուկովիչի վրա: Թույլ բնավորության եւ մինչեւ վերջ գնալ չկարողանալու, որ երկիրը պահպաներ, չտար Մայդանի ջարդարարների ձեռքը: Սհա Քոչարյանը գնաց: 2008 թվականին կոշտ կերպով կանխեց փողոցային հուզումները: Իսկ հիմա նրան դրա համար դատում են: Եվ այս դատը կարող է տեւել մի քանի տարի. դատախազության ցանկում 800 վկա կա: Եվ այս ամբողջ ընթացում նա, ամենայն հավանականությամբ, պետք է կալանված մնա: Եթե, իհարկե, տեղի չունենա երկրի ղեկավարության նոր փոփոխություն: Երեւանից փոխանցում է մեր մեկնաբան Վիկտոր Սինեոկը:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր