Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

12 նոյ 2019 12:03

Տեսանյութ. ԱԺ-ում բախում տեղի ունեցավ.Էդ ի՞նչ անձնավորված բաներ են. Մի հատ էլ քֆուր դնեիք...

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է լրացումներ կատարել ԸՕ-ում: Լրացումները վերաբերում են նույնասեռականների և սեռափոխվածների կողմից երեխա որդեգրելու արգելքին. «Մեկա մերժվելու ա, բայց ասեմ»,-հայտարարեց ԲՀԿ-ականն ԱԺ ամբիոնից:
Պետրոսյանի խոսքերով, եթե ամուսնության ժամանակ հնարավոր է կասկածներ լինեն, մի բան կարելի է ստուգել .«Բա այստեղ ի՞նչը ստուգենք: Եկեք պահենք մեր արժեքները, մենք ավանդույթներ ունենք: Մենք չենք ասում տվեք սպանեք այս մարդկանց, մենք ուղղակի առաջարկում ենք արգելել երեխա որդեգրել այդ մարդկանց: Դա ազգային անվտանգության հարց է: Հիմա ինձ կարող են քննադատել, կեղծ էջերով հայհոյել, բայց պետք է ասեմ: Հարցեր կան, որ մենք պետք է միասին լինենք: Ես, մեր խմբակցությունը դեմ ենք մեր արժեհամակարգի գնդակահարմանը: Եթե նույնասեռականները երեխա որդեգրեն, ինչպիսի երեխա է մեծանալու, ինչքանով է նա ծառայելու մեր ազգային անվտանգության խնդիրներին: Հիմա այս նախագծին դեմ քվեարկողները կուզենա՞ն իրենց ընտանիքում այդպիսի երևույթ տեսնեն»:
«Ինչ ես խոսում»,-Պետրոսյանին ընդհատեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Ինչ ես չի, ինչ եք ա»,-պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավորը:
«Պարոն Պետրոսյան, ի՞նչ եք խոսում: Էդ ի՞նչ անձնավորված բաներ են: Մի հատ էլ քֆուր դնեիք: Սրա ձևն արդեն չափ ու սահման չունի; Հիմա մեկը հելնի ասի՝ այս օրենքին ով դեմ քվեարկի իրա ընտանիքում սենց-նե՞նց»,-ասաց ԱԺ նախագահը:
Պետրոսյանն իր հերթին հայտարարեց, որ անձնավորված չի խոսում:
Դրանից հետո Արարատ ՄԻրզոյանն ԱԺ աշխատակազմին կարգադրեց գտնել ու իրեն տալ հոդվածը, որով կարգավորվում է ձայնից զրկելը. «Էս հարցը պետք է կարգավորվի, սենց չի կարող մնալ»:
Գլխադասային հանձնաժողովի տեսակետը կրկին հայտնեց ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանը, ով հիշեցրեց բացասական կարծիքի մասին. «Իմ կարծիքով, օրենսդրությունն արդեն իսկ արգելք սահմանում է, սակայն եթե Պետրոսյանը լրացուցիչ խոսելու անհրաժեշտություն տեսնում է, կարծում եմ, որ պետք է հնարավորություն տալ»:
Օրենքի նախագիծն ԱԺ օրակարգ չմտավ, «Իմ քայլը» դեմ քվեարկեց:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր