Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին հնարավորինս մեծ ցավ պատճառելու համար          Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն, կան վիրավnրներ       Մայիսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

13 նոյ 2019 11:47

Վաշինգտոն թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել. բժիշկները 2-ամյա երեխայի մահ են արձանագրել

Սաուդյան Արաբիայի խոշորագույն ավիաընկերություններից մեկի` Saudi Arabian Airlines-ի ինքնաթիռը կանադական Սենթ Ջոնս քաղաքում շտապ վայրէջք է կատարել՝ երկամյա երեխային շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար, հաղորդում է CTV հեռուստաալիքը:


Վայրէջքից հետո Boeing 777-300 ինքնաթիռին են անմիջապես մոտեցել շտապօգնության աշխատակիցները՝ երեխային հոսպիտալացնելու նպատակով: Փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել:
Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզ կդառնան պատահածի պատճառները:

Չպլանավորված վայրէջքից հետո ինքնաթիռը շարունակել է ճանապարհը դեպի ԱՄՆ մայրաքաղաք:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր