«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

13 նոյ 2019 15:19

Թուրքիան «Իսլամական պետության» ահաբեկիչներին արտաքսում է. այդ թվում են նաև ադրբեջանցիները

Թուրքիան հստակեցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման արտասահմանցի անդամների թիվը, որոնք արտաքսվելու են իրենց երկրներ: Արտաքսվողների ցուցակում են նաև Ադրբեջանի 29 քաղաքացիներ: Այս մասին գրում է Minval.az կայքը:

Բացի Ադրբեջանի քաղաքացիներից, իրենց երկրներ կարտաքսվեն ԻՊ-ի ևս 930 անդամներ, որոնցից 99-ը հանդիսանում են Ռուսաստանի, 17-ը՝ Գերմանիայի, 4-ը՝ Ուկրաինայի, 3-ը՝ Հոլանդիայի, 2-ը՝ Ֆրանսիայի, 2-ը՝ Դանիայի, 2-ը՝ Ավստրիայի, 2-ը՝ Կոսովոյի, 2-ը՝ Բուլղարիայի, 1-ը՝ Ռումինիայի, 1-ը՝ Ալբանիայի, 82-ը՝ Ուզբեկստանի, 23-ը՝ Ղրղզստանի, 21-ը՝ Տաջիկստանի, 13-ը՝ Եգիպտոսի, 11-ը՝ Աֆղանստանի, 10-ը՝ Թունիսի, 10-ը՝ Ղազախստանի, 9-ը՝ Պաղեստինի, 8-ը՝ Մարոկկոյի, 6-ը՝ Պակիստանի, 6-ը՝ Թուրքմենստանի 3-ը՝ Նիգերիայի, 3-ը՝ Իրանի, 3-ը՝ Սոմալիի, 2-ը՝ Լիբիայի, 2-ը՝ Հորդանանի, 2-ը՝ Ալժիրի, 2-ը՝ Սաուդյան Արաբիայի, 1-ը՝ Յեմենի, 1-ը՝ Մեծ Բրիտանիայի, 296-ը՝ Իրաքի, 273-ը՝ Սիրիայի, 2-ը՝ ԱՄՆ-ի և 3-ը՝ Ավստրալիայի քաղաքացիներ:
Ահաբեկիչներից մեկը քաղաքացիություն չունի, երկուսի քաղաքացիությունը ճշտել չի հաջողվել:

Արտաքսման ենթակա անձանց մեջ կա 147 երեխա, նրանք կորցրել են իրենց ծնողներին Սիրիայում ընթացած մարտական գործողությունների ժամանակ:
Ծրագրվում է ԻՊ-ի արտասահմանցի անդամներին արտաքսել իրենց երկրներ մինչև այս ամսվա վերջ:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր