ՀՀ-ում հարցվածների շուրջ 60 տոկոսը դեմ է Սյունիքով ադրբեջանցիներին ճանապարհ տրամադրելուն          Եթե կիրակի օրն ընտրություններ լինեին, որ քաղաքական ուժին ձայն կտայիք. «GALLUP»-ը հարցում է անցկացրել       ԼՂ-ից տեղահանված 120 000 մարդուց սեպտեմբերի 2-ի դրությամբ միայն 16 000–ն է ստացել ՀՀ քաղաքացիություն    

14 նոյ 2019 16:28

3-ամյա աղջիկը ողջ է մնացել կարի ասեղը գլխի մեջ թափանցելուց հետո

ԱՄՆ Յուտա նահանգից 3-ամյա աղջիկը ողջ է մնացել կարի ասեղը գլխի մեջ թափանցելուց հետո:
Daily Mail պարբերականը հայտնում է, որ աղջիկն այդ օրը խաղում էր հարեւանների տանը. նա ցատկում էր մահճակալի վրա եւ պատկերացնում, թե կարի հսկա ասեղը կախարդական փայտիկ է: Հանկարծ նա սայթաքել է եւ ընկել հատակին, իսկ ասեղն անցել է բերանի միջով, մյուս ծայրն էլ դուրս եկել գլխից:
Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կատարել են համակարգչային տոմոգրաֆիա: Պատկերներում երեւում էր, որ ասեղը հասել է ուղեղի կենտրոնին՝ անցնելով  հիպոֆիզի եւ թալամուսի միջով: Նա, սակայն, հրաշքով չէր վնասել կենսականորեն կարեւոր կառույցները, ուստի բժիշկները կարողացել են ասեղը հաջողությամբ հանել: Բժիշկները խոստովանել են, որ նման բան չէին տեսել, եւ աղջկան անվանել են «աշխարհում ամենահաջողակը»:
Պաշտպանական ողնուղեղային հեղուկը դուրս էր գալիս երեխայի քթից, իսկ դրա արտահոսքը կանխելու համար 8 օրով դրենաժ է դրվել:
Հիվանդանոցում լինելու ժամանակ աղջիկը հիվանդացել է կյանքին սպառնացող բակտերիալ մենինգիտով, սակայն նրա առողջությունը ժամանակի ընթացքում վերականգնվել է, եւ նրան 2 շաբաթ հետո հիվանդանոցից դուրս են գրել:
Աղջկա ծնողներին զգուշացրել են, որ հետագայում բարդություններից խուսափելու համար նրա գլխի մասին պետք է հոգ տանել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր