ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց, նա տնային կալանքի տակ է          Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին       Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Լադա»-ն բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորում, կան տուժածներ    

15 նոյ 2019 17:30

Սմարթֆոնի պատճառով ժամանակավորապես կորցրել է աչքի տեսողությունը

Չինաստանի բնակչուհին ժամանակավորապես կորցրել է մեկ աչքի տեսողությունն այն բանից հետո, երբ չի քնել մի ամբողջ գիշեր՝ խաղալով իր սիրելի բջջային հեռախոսով։ Չափից ավելի մեծ լարվածության պատճառով պայթել է նրա ձախ աչքի արյունատար անոթը, տեղեկացնում է FoxNews-ը։
Հաջորդ առավոտյան, հենց որ արթնացել է, վերցրել է հեռախոսն ու նորից սկսել օգտվել դրանից։ Մոտ հինգ րոպե հետո պացիենտը հայտնաբերել է, որ ձախ աչքը չի տեսնում։
Սքանավորումը արյան մեծ բծեր է հայտնաբերել նրա ցանցաթաղանթում, որոնք փակել են նրա տեսողությունը եւ հանգեցրել Վալսալվայի ռետինոպաթիայի։ Վալսալվայի ռետինոպաթիայի դեպքեր գրանցվել են աչքի լուրջ բեռնվածության պարագաներում, որոնք կապված են եղել փսխումների, ասթմայի նոպաների, ուժեղ հազի հետ։

Պացիենտը ստացել է լազերային բուժում, ինչի արդյունքում ցանցաթաղանթում գոյացել է ոչ մեծ անցք, որը թույլ է տվել արյանը ներծծվել, եւ նրա տեսողությունը վերականգնվել է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր