Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

15 նոյ 2019 15:12

Քոչարյանի կալանավորումը սկսվել է այն պատրվակով, թե բռնում են մարդասպանին. մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալում չի եղել

Արդեն շուրջ 1.5 տարի է, ինչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվում է կոպիտ քաղաքական հետապնդում, և նոյեմբերի 25-ին կլրանա ուղիղ 11 ամիսը, ինչ Քոչարյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ` քաղհալածյալի ու քաղբանտարկյալի կարգավիճակում:


Այս մասին «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նա ներկայացրեց Քոչարյանի գործին առնչվող ներկա իրավիճակը` նշելով այն երեք առասպելները, որոնք, նրա խոսքով, ջարդուփշուր եղան, քանդվեցին այս 1-1.5 տարում: Առաջին «ջարդված» առասպելը, ըստ Սողոմոնյանի, այն է, որ Հայաստանի երկրորդ և Արցախի առաջին նախագահը ոչ մի կապ չունի մարդասպանությունների հետ:

«Նրա կալանավորումը սկսվել է այն պատրվակով, թե բռնում են մարդասպանին, և այսօրվա վարչապետն ուղղակի ուժ ու եռանդ չէր խնայում և նույնիսկ չէր համբերում հայտարարել, թե ահա` 2008 թ. «Մարտի 1»-ը գրեթե բացահայտված է ամբողջ ծավալով, Քոչարյանը կալանավորված է, և հիմա կտեսնեք, թե ինչ արագ գործը կբացահայտվի: Դա բացարձակ կեղծիք էր»,-ասաց Սողոմոնյանը` ընդգծելով, թե գուցե կարծիք կազմվի, որ Քոչարյանին առնչվող իրադարձություններն անձնական բնույթ ունեն, բայց այդպես չէ: «Մենք  գործ ունենք հայ ժողովրդի պատմության մեջ բացառիկ դերակատարություն ունեցած մարդու բարի համբավի հետ»,-մեկնաբանեց Սողոմոնյանը:
Երկրորդ առասպելը, Սողոմոնյանի խոսքով, այն էր, թե  2008 թ. մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալում է տեղի ունեցել: «Դա բացարձակ կեղծիք էր և պատմությունը վերաշարադրելու անհաջող փորձ»,-ասաց նա:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը նշեց, թե երրորդ «ջարդված» առասպելն առնչվում էր Հայաստանի քաղհասարակությանը: «Այս անկյունաքարային գործը ցույց տվեց, որ Հայաստանում կա շատ ուժեղ քաղաքացիական հասարակություն, շատ ուժեղ իրավական հանրույթ, քաղաքական դաշտի առողջ զանգված, որը պատրաստ է պայքարել ընդդեմ իրավական «բեսպրեդելի»»,-ասաց Սողոմոնյանը` հավելելով, թե երբ իշխանություններն ասում էին` Քոչարյանին կալանավորելու ժողովրդական կոնսենսուս կա, երևաց ճիշտ հակառակը:
Վիկտոր Սողոմոնյանը նաև մատնանշեց վերը ներկայացրած իրավիճակի ելքերը: «Անհրաժեշտ է, որ իշխանությունները անհապաղ դադարեցնեն ակնհայտ քաղաքական հետապնդումները մի շարք անձանց նկատմամբ, հրաժարվեն զանգովի արդարադատությունից և ռեպրեսիաներից, բոլոր գործընթացները վերադարձնեն բացառապես օրինականության և արդարադատության դաշտ, դադարեցվի «Մարտի 1-ի» գործի խեղաթյուրումը»,-ամփոփեց  ՀՀ երկրորդ նախագահ գրասենյակի ղեկավարը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր