Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան          Տեսանյութ.Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը       Սերդար Քըլըչը կժամանի Հայաստան    

16 նոյ 2019 15:17

Բժիշկները պայքարում են պատուհանից ընկած գյումրեցի 28-ամյա աղջկա կյանքի համար

Գյումրիի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի շենքերից մեկի երրորդ հարկի պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

Վերջինս մարմնական բազմաթիվ վնասվածքներով, ծայրահեղ ծանր, շոկային վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Բժիշկները  պայքարում են նրա կյանքի համար: Կատարվածը պատահականությո՞ւն է, թե՞ ինքնասպանության փորձ, հանգամանքների ուսումնասիրությամբ կզբաղվեն իրավապահ մարմինները: Ոստիկանության քննչական բաժնի մասնագետները դեպքի վայրում կատարել են անհրաժեշտ գործողություններ:
Հարևանների խոսքով` 28-ամյա աղջիկն ապրում է հոր ու եղբոր ընտանիքի հետ, առողջական խնդիրներ ունի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր