ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը          Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում իբր ԼՂ-ի վերականգնման համար       Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ    

16 նոյ 2019 17:00

ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է.Արսեն Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր քջում գրառում է կատարել՝ նշելով, որ ՀՀ-ում անպայման հաստատվելու է իրավունքի և օրենքի գերակայություն: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետությունում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է:
Այդ պահը չի ուշանալու, վստահեցնում եմ, իսկ վրա հասնելուն պես որևէ պետական պաշտոն զբաղեցնողի մտքում անգամ չի պտտվելու պոլին պառկըցնելու կամ պատերով ծեփելու (այն էլ բառի ուղիղ իմաստով) հակաօրինական գործողություններով սպառնալիքները…

Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությամբ օժտված բոլոր մարմիններում և բոլոր հանրային ծառայողների համար հաստատվելու է Սահմանադրությամբ նրանց տրված լիազորությունների սահմաններից դուրս չգալու սահմանադրական պահանջը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր