Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

16 նոյ 2019 15:40

Վերջին հրաժեշտը տվեցին դասախոսի կողմից դաժանաբար սպանված երիտասարդ աղջկան

Կրասնոդարի երկրամասում ՝ Ստարովելիչկովսկայա գյուղում տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում սպանված ասպիրանտ Անաստասիա Եշչենկոյի հետ հրաժեշտի արարողությունը, հայտնում է ТАСС-ը:

Հուղարկավորության արարողությունը կատարվել է նոյեմբերի 16-ի առավոտյան: Արարողությանը ներկա են եղել հանգուցյալի հարազատները, տեղի բնակիչները և ղեկավարության ներկայացուցիչները: Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել աղջկա ծնողների տանը:
Աղջիկը կհուղարկավորվի գյուղի գերեզմանատանը, որտեղ թաղված են նրա հարազատները:
Ըստ քննչական վարկածի՝ նոյեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի նախկին դոցենտ Օլեգ Սոկոլովը սպանել էր ասպիրանտ Անաստասիա Եշչենկոյին: Նոյեմբերի 9-ի գիշերը նա որոշել է ազատվել մարմնից և այն մասնատել է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սանկտ Պետերբուգում քրեական գործ է հարուցվել դասախոսի նկատմամբ, որի ուսապարկում իրավապահները հայտնաբերել են կնոջ կտրած ձեռքեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր