Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

18 նոյ 2019 11:40

Ռուսաստանը կօգնի Թուրքիային 5-րդ սերնդի կործանիչ ստեղծել

Ռուսաստանը պատրաստ է տեխնոլոգիական աջակցություն տրամադրել Թուրքիային՝ 5-րդ սերնդի ազգային կործանիչ ստեղծելու գործում: Այս մասին լրագրողների հետ զրույցում Դուբայի ցուցահանդեսի ժամանակ ասել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դիմիտրի Շուգաևը, գրում է РИА Новости-ն:


«Մենք այս ոլորտում առաջարկելու բան ունենք մեր թուրք գործընկերներին: Նրանք նույնպես շատ լավ աշխատանքներ են անում: Մենք կարող ենք լրջորեն օգնել նրանց»,- ասել է Շուգաևը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր: Այն դարձել է Ռուսաստանի ամենամեծ արտահանման պայմանագիրը ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ:

C-400-ների մատակարարումը, որը ճգնաժամ էր առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել է այս տարվա ամռանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր