Տեսանյութ.Տարիքային փոփոխություններ՝ բնավորություն, թե ախտաբանություն          Տեսանյութ.Այս պայքարի հաղթանակով կազատագրվենք բոլորս, սպասում ենք ձեզ Հայաստանում․ Բագրատ Սրբազանի կոչը սփյուռքահայերին       Մայիսի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

18 նոյ 2019 13:10

Մակրոնը հայտնեց, որ Ֆրանսիան շատ մոտիկից հետևում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ընթանում է մեկ անձի`վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամքով: Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը:
Նա նշեց, որ դատավորները վարչապետի համար անցանկալի որոշում կայացնելու դեպքում ենթարկվում են ճնշումների: «Անկախության սկզբունքի մասին խոսել չենք կարող, որևէ երաշխիք չկա: Եթե դատավորները կայացնում են ոչ վարչապետի ցանկությամբ որոշում, երեք բան է արվում նրանց հանդեպ` խուզարկություն, քրեական գործ և հեռացում: Վստահ եմ` Հայաստանի բոլոր դատավորներն աղոթում են, որ մեծ գործերով չզբաղվեն, որովհետև եթե դրանք վերաբերում են վարչապետի երևակայած թշնամիներին, դատավորները պետք է մեծ քաջություն ունենան`ասելու համար, թե, օրինակ, Քոչարյանի կալանավորումն անարդար է»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով`պետք է սկսվի դատավորների պատերազմ, որ անկախանան: «Դատավորը զինվոր է, աշխարհի ամենադժվար գործն է կատարում: «Դավիթգրիգորյանները» պատկանում են աշխարհի դատավորների ընտանիքներին, որ պաշտպանել են անկախության սկզբունքը: Եթե դատավորը չանկախանա և մնա գործադիր մարմնի աշխատակից, անիմաստ է լավ ապագա ակնկալել»,-ասաց նա:
Սևակ Թորոսյանը հայտնեց, թե նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` գնահատական տալու Ռոբերտ Քոչարյանի դատավարության վերաբերյալ: Մակրոնը, ըստ փաստաբանի, օրեր առաջ գրավոր պատասխանել է նամակին:
«Նամակում ասված էր` վստահ եղեք, որ Ֆրանսիան շատ մոտիկից հետևում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը»,-ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով` Ռոբերտ Քոչարյանի բանտարկությունը սիմվոլիկ է: Հեղափոխություններից հետո մատաղի, մարդազոհության անհրաժեշտություն է լինում: «Հեղափոխությունը դրա կարիքն ունի, Նիկոլ Փաշինյանը դրա կարիքն ունի: Նա ցանկանում է ուշադրությունը գրավել անձի վրա: Այսօր Հայստանում ոչ թե իրավաբանական, այլ մարդաբանական խնդիր կա` մատաղի վերադարձն է Հայաստան»,-ասաց փաստաբանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր