Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի․ «Ժողովուրդ»          Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 20-ի համար       Փաշինյանի քայլերին զուգահեռ՝ Արցախի պետական ինստիտուտների վերականգնման հարցը կրկին օրակարգում է․ «Ժողովուրդ»    

19 նոյ 2019 15:52

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը առանց դատարանի թույլտվությամբ լքեց նիստերի դահլիճը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանում քննվում է մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդությունը:
Քիչ առաջ Քոչարյանի փաստաբաններից Սևակ Թորոսյանը, առանց դատարանի թույլտվությամբ լքեց նիստերի դահլիճը: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ վերջինիս վարքագծի կապակցությամբ դատական սանկցիա կիրառելու հարցին կանդրադառնա նրա ներկայությամբ:
Նշենք, որ փաստաբանը հեռացավ այն պահին, երբ ելույթ էր ունենում տուժող կողմի ներկայացուցիչներից մեկը, ով, փաստաբանների խոսքերով, չէր խոսում խնդրի՝ բացարկի միջնորդության շուրջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր