Մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն իրոք բարդ պրոցես է          Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ Հայաստանի իշխանությունների       Գլխավոր դատախազը բավարարել է Շվեյցարիայի միջնորդությունը, խարդախության մեջ մեղադրվողը հանձնվել է Շվեյցարիայի իրավասու մարմիններին    

19 նոյ 2019 16:10

Այն, ինչ արել է ժողովուրդը՝ դատարանների հետ կապված, շատ ավելի լավ է, քան «Չերյոմուխա» զենքից կրակելը

«Քոչարյանի մեղադրանքը հիմնավորվել է այն հրամաններով, որոնք կցված են գործին: Պաշտպանական կողմը չի կարող գետի հունը փոխել»,- նոյեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում հայտարարեց տուժողներից մեկի շահերի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ առարկություն հայտնելով Ռ.Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանի՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը:
Ս.Սաֆարյանը պնդեց, որ դատախազ Պ.Պետրոսյանը շահագրգռվածություն հանդես չի բերել: Նա գործել է սովորական քրեական գործի սահմաններում, բարեխղճություն է դրսևորվել, ուստի ինքնաբացարկի համար հիմքեր չկան:
Ս.Սաֆարյանը, անդրադառնալով դատարանների շրջափակմանը, ինչը Ռ.Քոչարյանի պաշտպաններն օրենքի խախտում էին համարել, նկատեց. «Այն, ինչ արել է ժողովուրդը՝ դատարանների հետ կապված, շատ ավելի լավ է, քան «Չերյոմուխա» զենքից կրակելը, քաղաքի կենտրոնում փշալարեր տեղադրելը»:
Հայտարարությունը դահլիճում ծափահարություններով ընդունվեց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր