Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն ենթակա չէ քննարկման          100 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել       Ավագ չորեքշաբթի.խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի օծումը և մատնությունը    

21 նոյ 2019 11:37

Ով էր Փաշինյանին հարց տվող, « իրենց հողերը պահանջող» ադրբեջանցին

Երեկ Միլանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ պատասխանել նաև մի ադրբեջանցու հարցերին, ով ներկայացավ որպես բլոգեր: Վերջինս «անսպասելիորեն» պահանջեց Նիկոլ Փաշինյանից «վերադարձնել իրենց հողերը» և իրենց ահաբեկիչներին, ովքեր անազատության մեջ են գտնվում Արցախում:


Տեղի ունեցած միջադեպը մի սոցկայքում  տարբեր քննարկումներ առիթ է տվել, եթե ոմանք հարց են բարձրացնում, թե ինչպես է ադրբեջանցին կարողացել մտնել եկեղեցու տարածք, ինչու չեն վարչապետի անվտանգության աշխատակիցները համապատախսան քայլեր ձեռնարկել՝ կանխելով դա, կան նաև օգտատերեր, ովքեր տեղի ունեցածն ուղղակի ներկայացում են համարում:

Նշենք միայն՝ ավելի ուշ պարզվեց, որ բլոգեր ներկայացած ադրբեջանցին իր հայրենիքում ցույց ցրող ոստիկան է և լուսանկար ունի անգամ Իլհամ Ալիևի հետ:


«Բա որ մյուս անգամ ադրբեջանցի բլոգերի փոխարեն տեռորիստ մտնի հայերի հավաքին, որտեղ պետության ղեկավարները կլինեն»,-գրել է Զոհրապ Եգանյանն իր էջում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր