Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները          Տեսանյութ. Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը       Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը    

21 նոյ 2019 12:57

Այսուհետ ոստիկանությունում հարցաքննությունները կտեսաձայնագրվեն՝ հարցաքննվողին զերծ պահելով խոշտանգումներից

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է խոշտանգումների հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով, ոստիկանության ստորաբաժանումներում են տեսագրող և տեսաձայնագրող համակարգերի կիրառման իրավական հիմքերի ամրագրման անհրաժեշտությամբ։
Մասնավորապես, նախատեսվում է, որ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննության և հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները՝ աշխատասենյակները, կահավորել տեսաձայնագրող համակարգերով:
Նախագծի համաձայն՝ նախատեսված տեսագրությունները ոստիկանությունում կպահպանվեն 3 ամիս, իսկ տեսաձայնագրությունները՝ 2 տարի:
Համապատասխան տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով պետք է կահավորված լինեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո  3 տարվա ընթացքում:
Նախագծի ընդունումը լրացուցիչ երաշխիք կհանդիսանա խոշտանգումների, անմարդկային կամ այլ վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերը կանխելու ու բացահայտելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր