Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

21 նոյ 2019 14:05

Հերիք եղավ, բոլ եղավ,կարո՞ղ ա մենք քո դեմը լակոտ ենք. բնակիչների զայրույթն անկառավարելի է

Կառավարության դիմաց այսօր՝ նոյեմբերի 21-ին, բողոքի ակցիա իրականցնող Կոնդի, Եկմալյանի եւ Ֆիրդուսի բնակիչների հետ հանդիպելու էր եկել ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։
«Որեւէ մեկդ իր հետ որեւէ բան չխոսեք, հերիք եղավ, բոլ եղավ»,-նրան տեսնելով այսպես արձագանքեց Կոնդի բնակիչներից մեկը։



Ղազարյանը նրան խնդրեց ձայնը չբարձրացնել։
«Ձայնս կբարձրացնեմ, ոնց որ դու էիր քո ձայնը բարձրացրել, կարո՞ղ ա մենք քո դեմը լակոտ ենք։ Ինքը միտումնավոր չի թողել․․․»,-ասաց բնակիչը։
Ի պատասխան Ղազարյանը քաղաքացուն ասաց․ «Տեսախցիկների առաջ քեզ ազատություն մի տուր ու ժողովրդին մի խաբի»։
Բնակիչները վրդովվեցին․  «Մենք չենք խաբում, 20 տարի է մեր դիմումները տեղ չի հասնում»։
Ալեքսանդր Ղազարյանն ասաց, որ նորություն ունի միայն  Կոնդի բնակիչների համար․ «Հանձնարարությունը գնացել է Կադաստրի կոմիտե, հաշվարկներ են կատարվում Կոնդի տարածքում  գեոդեզիա, քատեզագրում իրականացնելու համար։ Գումարների խնդիրն է։ Գումարներն է հաշվարկվում ամբողջ Կոնդի տարածքում գեոդեզիա, քարտեզագրում իրականացնելու համար»։
Եկմալյանի և Ֆրդուսի բնակիչներին Ղազարյանն ասաց, որ միայն  Կոնդի բնակիչներին հայտնելու ինֆորմացիա ուներ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր