Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

21 նոյ 2019 16:39

Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է

Սույն թվականի նոյեմբերի 20-ին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի 54-րդ նիստի ժամանակ, կոշտ պատասխան է տվել՝ կանոնակարգային մանիպուլիացիաների փորձեր ձեռնարկող ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներին:
Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը վաղ թե ուշ ազատագրելու է հայերի կողմից օկուպացված տարածքները՝ լինի դիվանագիտական ճանապարհով, թե ռազմական: նա նաեւ հավելել է, որ թույլ չի տա միջազգային հարթակներն օգտագործել քաղաքական սադրանքների համար:

Ի պատասխան Էնֆիաջյանն ասել է. «Քաղաքական սադրանք՝ դուք եք անում: Արցախի հարցը դե ֆակտո լուծված է: Եթե դուք չգիտեք, որ կա այդպիսի պետություն, դուք կարող եք նամակ հղել անկախ Արցախի քաղաքական ղեկավարությանը կամ այցելել ու տեսնել Արցախը: Արցախն ինքնորոշվել է միջազգային նորմերի համաձայն»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր