Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

22 նոյ 2019 12:52

Տեսանյութ. Իսկ եթե Ձեզ կալանավորե՞ն...Ժամանակը կգա և ես կխոսեմ. Արթուր Վանեցյան

Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հեղինակային հաղորդաշարին ԱԱԾ նախկին տնօրեն, այդ պահին ՀՖՖ գործող նախագահ Արթուր Վանեցյանի հարցազրույցից մի հատված.
Հարց-Պարոն Վանեցյան, «Սասնա ծռեր»-վարչապետ հանդիպումը Ձեր հրաժարականի հարցում դերակատարում ունե՞ր, թե՞ ոչ:
Պատասխան-Չեմ պատասխանի այդ հարցին: Ես ներողություն եմ խնդրում, բայց մենք պայմանավորվել ենք, որ քաղաքական հարցեր չենք տալու և զրուցելու ենք բացառապես ֆուտբոլի մասին:
Հարց-Արդյո՞ք օրվա իշխանությունները ֆուտբոլն այս պահին օգտագործում են որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք:
Պատասխան-Կարծում եմ՝ այո:
Հարց-Ձեր առջև խնդիր դրվե՞լ է Հայաստանի ֆուտբոլի 15 տարեկանների հավաքականից հեռացնել Վարդան Թովմասյանին, որը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի որդին է:
Պատասխան-Ոչ, նման խնդիր չի դրվել:
Հարց-Ձեզ համար սպասելի՞ էր ֆեդերացիայում Ձեր դեմ սկսված այս դեմարշը:
Պատասխան-Այո, սպասելի էր:
Հարց-Հայաստանի անվտանգությունը վտանգվա՞ծ է:
Պատասխան-Չեմ պատասխանի այդ հարցին:
Հարց-Արցախյան հիմնահարցի բանակցային փուլը վտանգվա՞ծ է:
-Չեմ պատասխանի այդ հարցին:
Հարց-Հանրությունը մոլորության մե՞ջ է, պարոն Վանեցյան:
Պատասխան-Կարծում եմ՝ այո:
Հարց-Անձամբ Ձեր անվտանգությունը վտանգվա՞ծ է, թե՞ ոչ:
-Չեմ պատասխանի այդ հարցին:
Հարց-Հայաստանում «Սորոսի» գրասենյակի դեմ լայնամասշտաբ պայքար է ընթանում: Արդյո՞ք «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակո՞ւմ է:
Պատասխան-Եթե կարճ պատասխանենք՝ այո:
Հարց-Հայաստանում կա՞ն դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, պարոն Վանեցյան:
-Կարծում եմ՝ այո:
Հարց-Եթե՝ այո, ուրեմն այդ կուսակցությունները ակտիվ քաղաքական գործունեություն ծավալո՞ւմ են:
Պատասխան-Այո:
Հարց-Նրանք հակահեղափոխականների՞, թե՞ հեղափոխականների կողքին են:
Պատասխան– Չեմ պատասխանի այդ հարցին:
Հարց-Հայաստանում հնարավո՞ր է հեղափոխություն: Իմ որոշ զրուցակիցներ ասել են, որ փոփոխությունների պահանջը դեռ փողոցում է:
Պատասխան-Եկեք ես չպատասխանեմ այդ հարցին:
Հարց-Ազգային անվտանգության ծառայությունում Ձեր աշխատած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանին ձերբակալելու հարց օրակարգում եղե՞լ է, թե՞ ոչ:
Պատասխան– Չեմ պատասխանի այդ հարցին:
Հարց-Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը նպաստո՞ւմ է Մարտի 1-ի բացահայտմանը:
Պատասխան– Չեմ պատասխանի այդ հարցին:
Հարց-Չե՞ք կարծում, որ լռելը սխալ է, պարոն Վանեցյան:
Պատասխան-Կարծում եմ:
Հարց-Եվ որքա՞ն երկար եք դեռ լռելու:
Պատասխան-Ես ասացի, որ ժամանակը կգա, և ես անպայման կխոսեմ և կներկայացնեմ իմ տեսակետները այն ամենի մասին, ինչը կատարվում է մեր երկրում այսօր, ինչ կատարվել է մեր երկրում, և ինչ եմ ես պատկերացնում, ինչ է լինելու:
Հարց-Ի՞նչ պլաններ ունեք, պարոն Վանեցյան: Շատերը կանխատեսում են ակտիվ քաղաքական գործունեություն, հասարակական գործունեություն:
Պատասխան-Ես իմ ողջ գիտակից կյանքում ծառայել եմ հայրենիքիս: Ծառայել եմ որպես ԱԱԾ սպա, և ես այլ կերպ ուղղակի ապրել չեմ կարող: Ես պետք է շարունակեմ ծառայել իմ հայրենիքին: Եվ այդ ծառայությունը թե ո՞նց կարտահայտվի, ժամանակը ցույց կտա: Կախված է պահանջից և այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան: Իսկ ինչ վերաբերում է իմ հետագա գործունեության վերաբերյալ Ձեր հարցին, ես ազատ մարդ եմ, կաշկանդված չեմ որևէ բանով և կզբաղվեմ քաղաքականությամբ, թե հասարակական գործունեությամբ, դա ես կորոշեմ:
Հարց-Իսկ եթե Ձեզ կալանավորե՞ն:
Պատասխան-Ինչի՞ համար:

Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր