Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից          Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ       Սևանա լճում երեկվանից կորած ամուսինները հայտնաբերվել են    

23 նոյ 2019 14:35

Հիմա Ռուսաստանում գլխավոր հեռուստատեսությունը YouTube-ն է.Ռուսական հեռուստատեսության լսարանը «մահանում» է». Մարգարիտա Սիմոնյան

Ռուսական հեռուստատեսության լսարանը «մահանում» է, այն յուրաքանչյուր տարի մեկ միլիոն հեռուստադիտող է կորցնում: Այս մասին «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ասել է Говорит Москва ռադիոկայանի եթերում:


«Հեռուստատեսությանն անծանոթ զանգվածը նույն արագությամբ մեծանում է՝ դառնալով ընտրազանգված: Մեր պետությունը երկար ժամանակ հենվել է հեռուստատեսության վրա, իսկ հեռուստատեսութունը երկար տարիներ եղել է հասարակությանը տեղեկատվությունը փոխանցելու հիմնական միջոցը: Հիմա այդպես չէ»,- ասել է Սիմոնյանը:
Ըստ նրա՝ հիմա Ռուսաստանում գլխավոր հեռուստատեսությունը YouTube-ն է:
«YouTube-յան դիտումներն անհամեմատելի են հեռուստահաղորդումների դիտումների թվի հետ»,- նշել է Մարգարիտա Սիմոնյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր