Հաջորդ անգամ ես դեմ չեմ լինի. Լինդսի Գրեհեմը` Հայոց ցեղասպանության բանաձևի վրա «վետո»-ի մասին

Սենատորն իր հարցազրույցում նշել է՝ «հանդիպումից հետո մենք հավաքվեցինք և խոսեցինք կատարվածի մասին»: Նշվում է, որ նրան է մոտեցել Սպիտակ տան օրենսդրական հարցերով աշխատակիցը և ասել, որ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը պատրաստվում է քվեարկության դնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը և հարցրել է Գրեհեմին, թե արդյոք նա կարո՞ղ է կասեցնել դա: Սենատորը ցանկացել է փրկել ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները, և օրենսդրական հարցերով աշխատակցին հայտնել է, որ կարող է օգնել: Միաժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը վատ չի՞ զգացել բանաձևն արգելափակելու պահին՝ Գրեհեմը նշել է. «Հաջորդ անգամ ես դեմ չեմ լինի դրան»: