Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

25 նոյ 2019 15:47

Որքա՞ն է անհրաժեշտ արեւի տակ գտնվել վիտամին D ստանալու համար

Վիտամին D-ի պակասն աշխարհի շատ երկրներում լուրջ խնդիր է համարվում: Խնդիրը սրվում է ձմռանը՝ արեւի լույսի պակասի պայմաններում: Բոսթոնի համալսարանի մասնագետները կարծում են, որ օրգանիզմում այդ վիտամինի օպտիմալ քանակի ապահովման համար պահանջվում է արեւի տակ գտնվել օրական 10-15 րոպե:


Օրգանիզմում վիտամին D-ի պակասի մասին կարող են վկայել մի շարք ախտանիշներ, օրինակ՝ ցավ վերջույթներում եւ ոսկրերում, առավոտյան ժամերին հոդերի շարժունակության նվազում, գլխի հատվածում քրտնարտադրություն, ավելորդ քաշ, դեպրեսիվ վիճակ եւ աղիքային խնդիրներ:


Վիտամին D-ի պակասի ֆոնին բարձրանում է մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկը, այդ թվում՝ հիպերտոնիա, 2-րդ տեսակի դիաբետ եւ օստեոպորոզ: Վիտամին D-ի պակաս կարող է առաջանալ նունիսկ վիտամին D-ի պարունակությամբ մթերքներ օգտագործելիս, քանի որ այն լրացնելու համար կարեւորագույն աղբյուր է արեւի լույսը՝ նշում են մասնագետները:    


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր