Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

26 նոյ 2019 12:44

«Մեղքերի թողությո՞ւն».Ինչի՞ դիմաց է Սամվել Ալեքսանյանը «Կամազ»-ներ նվիրել Երևանին և ինչո՞ւ է դա գաղտնի պահվել

Խաժակյանը նշեց, որ այս պահին չգիտի, թե քանի հատ «Կամազ» է Ալեքսանյանը նվիրել քաղաքապետարանին՝ հույս հայտնելով, որ քաղաքապետարանը կտա այդ ինֆորմացիան. «Ինձ համար զարմանալի է, թե ինչու մայրաքաղաքի այսօրվա իշխանությունները չեն անդրադառնաւոմ հարցին, թե ումից են նվեր ստացել այդ երկու և ավելի տասնյակ «Կամազ»-ները և ինչի դիմաց: Եթե նախապես հայտարարեին, որ «Ալեքս Հոլդինգը» ցանկանում է նվեր անել, դա թափանցիկ կլիներ, հասկանալի կլիներ: Սակայն եթե գաղտնի են պահում, ես հստակ խնդիր եմ տեսնում»:


Անի Խաչատրյանն իր հերթին հայտարարեց, որ առանձին խոսակցություններում Իմ քայլի անդամները հայտարարում են, որ «կա ինչ-որ մեկը». «Սակայն մենք չենք իմացել այդ մասին, հանրությունն էլ չի իմացել այդ մասին: Պետք է իմանալ, թե ինչի դիմաց են նվեր տալիս: Պետք է իմանալ նաև՝ արդյո՞ք հասարակությունը ցանկանում է նվեր ստանալ կոնկրետ մարդուց»:
Խաժակյանի խոսքերով, Երևանի իշխանությունները հավանաբար իմացել են, որ խնդիրներ կլինեն, դրա համար չեն բարձրաձայնել այդ մասին. «Այսօր համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ Դավթաշենում մի մեծ կառուցապատում է իրականացվել, որի դիմաց խնդրել կամ ակնկալել են այդ նվերը (ավելի քան 20 «Կամազ»): Այս տեղեկությունները պետք է պարզաբանվեն: Ես չգիտեմ, թե ով է այդ կառուցապատումն իրականացրել, պետք է հստակ թվեր ներկայացվեն: Ես վստահ եմ, որ նույնիսկ «Իմ քայլի» բոլոր անդամները տեղյակ չեն այդ նվերներից»:


Խաչատրյանը դրական է համարում, որ որոշ գործարարներ կարող են նվեր անել քաղաքին՝ որպես «մեղքերի թողություն», սակայն չի հասկանում գաղտնիությունը. «Եթե հիշում եք, գաղտնի էին պահում նաև պարգևավճարները: Երբ Վարդանյաններն այգի էին նվիրում Երևանին, ավագանին որոշեց՝ ընդունել այն, թե՝ ոչ»:

Հանրությանը ներկայացվել է, որ այդ ավելի քան 20 «Կամազ»-ները գնվել են բյուջեից:
Լույս խմբակցությունը հարցումով դիմել է քաղաքապետարանին, որպեսզի ներկայացվի ամբողջական ինֆորմացիան: Ընդդիմադիրները պատրաստվում են այդ մասին խոսել նաև այսօրվա նիստում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր