Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

26 նոյ 2019 14:21

Տեսանյութ. Մի ընդհատի, արա․ միջադեպ՝ Քոչարյանի գործով նիստին

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին, երբ բացարկ էին հայտնում դատախազներից Կարեն Բիշարյանին, վիճեցին Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը եւ մասնակցող դատախազները՝ Պետրոս Պետրոսյանն ու Գեւորգ Բաղդասարյանը։
Միհրան Պողոսյանը իր խոսքում նշեց, որ Բիշարյանը կամ 2018-ի փետրվարին է պատվեր կատարել, երբ ասել է, որ փաստեր չկան Քոչարյանին այս գործով հարցաքննելու, կամ հիմա է պատվեր կատարում։
Պետրոս Պետրոսյանը ընդհատեց պաշտպանին, ինչից հետո Պողոսյանն ասաց․ «Դու ինձ մի ընդհատի, արա»։
Դրանից հետո բռնկվեց վեճը, խառնվեց դատախազ Բաղդասարյանը։
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հեռացավ նիստերի դահլիճից՝ հայտարարելով ընդմիջում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր