Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 23-ին       Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել և իբր ընտրվել է միջինը․ «Հրապարակ»    

26 նոյ 2019 14:41

Տեսանյութ. Դատախազն ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի արարքներում քրեական հետապնդման տարրեր չկան, 4 ամիս անց գործ է հարուցվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է  ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Այսօրվա դատական նիստին մասնակցելու էր եկել նաև դատախազ Կարեն Բիշարյանը։ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկ ներկայացրեց դատախազին՝ հիշեցնելով, որ քաղաքական փոփոխություններից առաջ Բիշարյանը հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանին գործով ներգրավելու անհրաժեշտություն չկա, իսկ քաղաքական փոփոխություններից հետո Բիշարյանը նման անհրաժեշտություն է տեսել: «Բոլոր այն հանգամանքները, որոնք դրված են եղել պարոն Քոչարյանի գործում հայտնի են եղել Բիշարյանին դեռ այն ժամանակ, սա վկայում է, որ Բիշարյանը գործում կողմնակալ դիրքորոշում ունի և գտնում ենք, որ հնարավոր չէ պարոն Բիշարյանի պես բարձր գիտելիքներ ունեցող մարդու համար բան փոխված լիներ։ Նա չի կարող սույն գործով հանդես գալ, որպես մեղադրող»,- ասաց Խուդոյանը։ Միջնոդությանը միացավ նաև Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, որը հայտնեց, որ եթե Բիշարյանին գործից չհեռացնեն, ապա դա կլինի կոնվենցիայի խախտում։ Փաստաբան Ռուբեն Սահակյանն էլ ասաց, որ փետրվարի 23-ին պարոն Բիշարյանը գտնում էր, որ Քոչարյանի արարքներում չկան քրեական հետապնդան համար անհրաժեշտ արարքներ, չորս ամիս անց մենք տեղեկանում ենք, որ քրեական հետապնդում է սկսվել․ «Հարց է առաջանում, թե ինչ է կատարվել Դատախազությունում վերից վար»։ Մանրամասները՝ տեսանյութում։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր