Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

26 նոյ 2019 16:03

Բացատրել ենք, որ մահվան դեպքերի որակումը ձեր իրավասությունը չէ. ո՞վ կարող է նրան ասել՝ աչքիդ վերևն ունք կա

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկար տարիներ Պաշտպանության նախարարությանը բացատրել ենք, որ մահվան դեպքերի որակումը ձեր իրավասությունը չէ և դուք ընդամենը պետք է հայտնե՛ք` ինչ, որտեղ, երբ լուրի սկզբունքը: Մահվան դեպքերի որակումը քննչական մարմինների գործն է։ Նույնիսկ այս ձևական կողմը չեն պահում, քանի որ տարիներ շարունակ ՊՆ-ի նախընտրած մամուլը հրապարակում է մահվան դեպքերի ցանկալի վարկածները «ինքնասպանությունները», պարզվում է` նույն պրակտիկան շարունակվում է նաև այսօր, ո՞վ կարող է Արծրուն Հովհաննիսյանին ասել՝ աչքիդ վերևն ունք կա։ Նույնն արվել է նաև այսօր armlur-ի միջոցով, ճիշտ է վերջինս փոփոխություն մտցրեց նախնական տեքստում, բայց մենք ունենք սկզբնականը՝ մինչև քննչական կոմիտեի հաղորդումը։ Հիմա, կարծում եմ` հասկանալի է, թե ով է հանցագործության որակման սկզբնաղբյուրը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր