Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

29 նոյ 2019 14:16

Ամեն ինչ անում են, որ չվերադառնամ․ Գևորգ Կոստանյան

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ ՀՔԾ-ն հայտնեց, որ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ քրեական հետախուզում է հայտարարվել, քանի որ նա ՀՔԾ-ի սահմանած 48 ժամվաընթացքում չի ներկայացել հարցաքննության։ Խոսքը Մարտի 1-ի գործով նրան առաջադրված մեղադրանքի մասին է։ Կոստանյանը հայտարարել էր, որ դասախոսում է Մոսկվայում եւ կգա ուսումնական պրոցեսի ավարտից հետո։
Երեկ նա մեզ ասաց, որ իրեն չի զարմացնում ՀՔԾ-ի որոշումը․ «Բայց մի էական տարբերություն կա՝ իրենք մարդկանց նկատմամբ, այդ թվում՝ իմ նկատմամբ, ապօրինի քրեական հետապնդում են իրականացնում, բայց ես իրենց վստահեցնում եմ, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը լինելու է օրինական»։
Այդուհանդերձ, պատրաստվո՞ւմ է վերադառնալ Հայաստան։ «Ես միանշանակ պատրաստակամություն հայտնել էի եւ ասել էի՝ երբ եմ վերադառնալու, բայց իրենց նպատակը մեկն է՝ իրենք ամեն ինչ անում են, որ ես չվերադառնամ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր