Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

29 նոյ 2019 14:38

Այսօր ծնողն իր երեխային բանակ ուղարկելիս մտածում է ավելի շատ ներքին ճնշումների, քան գնդակից զոհվելու մասին

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 29-ի նիստում քննարկեց ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի, Արման Աբովյանի համահեղինակած օրենսդրական նախագիծը: Նախատեսվում է լրացում կատարել «ՀՀ քրեական օրենսգրքում» և քրեականացնել զինծառայողին ինքնասպանության հասցնելը կամ հասցնելու փորձը: Առաջարկվում է զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժել ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով:
Քննարկումը հանձնաժողովում բուռն էր: «Իմ քայլը» խմբակցությունից Սիսակ Գաբրիելյանը հարցադրեց, թե ինչո՞ւ է ամրագրվել «զինծառայողի կողմից կատարված» ձևակերպումը, այն դեպքում, երբ բանակում հանցագործությունը կարող է տեղի ունենալ նաև ոչ միայն զինծառայողի, այլև քաղծառայողի կողմից:
«Այսպես կոչված դրսից եկածի ինստիտուտը կարող է դեր ունենալ»,- նշեց նա:
Բանավեճի առարկա դարձավ նաև այն հարցը, թե քրեական պատիժը տարածվելո՞ւ է զինծառայության վայրից դուրս կատարված դեպքերի վրա: Գևորգ Պետրոսյանը հարկ համարեց նկատել, որ նախագծի էությունից պետք չէ շեղվել, որովհետև նախագիծը ծնվել է հենց զինծառայության վայրում զինվորի հանդեպ հանցագործություն կատարելը պատժելու ու կանխելու նապատակից:
«Այսօր ծնողն իր երեխային բանակ ուղարկելիս մտածում է ավելի շատ ներքին ճնշումների, քան գնդակից զոհվելու մասին»,- ասաց նա:
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը կառավարության կողմից արված առաջարկները ներկայացրեց: Հանձնաժողովի անդամները քվեարկությամբ ընդունեցին կառավարության տարբերակը՝ առաջինից երկրորդ ընթեցման ժամանակ կրկին լրամշակումներ կատարելու հեռանկարով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր