Պարոն վարչապետ, քո ժողովրդին ասա, որ հողը՝ հողի վրա ապրողինն է
-Բարև կարդաշ Նիկոլ, խանումա Աննայի հետ հո խնդիրներ չունեցա՞ր:
-Բարև նախշուն բաջի, դու հարգանքը թուլության նշան ես ընդունել: Ես Աննայի հետ քո մասին զրուցել
եմ, պարզապես քեզ հետ շփվող ցանկացած տղամարդ խանդի հողում կարող է հայտնվել:
-Կարդաշ Նիկոլ, դու շարունակում ես ինձ զարմացնել, տարիներ ի
վեր ես ինձ շատ զգուշավոր եմ պահում, ի դեպ խանդի մասին ժամանակին ինձ շատ արժեքավոր
խորհուրդներ է տվել իմ շատ սիրելի սկեսրայրը՝ Հեյդար Ալիևը:
-Լսել եմ, որ շատ խելոք գործիչ է եղել, ղարաբաղյան զինադադարը կարելի
է ասել նրա ջանքերի արդյունքն է:
-Պարոն վարչապետ, իսկ տեղյա՞կ ես, որ նա ծնունդով հայաստանցի
է: Սիսիանի գյուղերից մեկում է անցել նրա մանկությունը,
դեռ նորածին՝ նա հայի կաթ է կերել, հայի տանն է ապրել և այժմ էլ Հայաստանում կարելի
է ասել խաչեղբայր ունի, ես նրա անունը գիտեմ Վարազդատ է:
-Նախշուն բաջի, մտքերդ ինձ ուր են տանում՝ դեռ գլխի չեմ, չլնի՞ հանկարծ բարեկամներ դուրս գանք:
-Դու մի շտապիր եզրակացություններ անել, ընթացքը վազողինը չէ,
կան գաղտնիքներ, որ հետո կիմանաս, բայց հաստատ իմացիր, որ Հեյդար Ալիևը հայերին շատ
էր սիրում և շատ հայ ընկերներ ուներ:
-Այնքան
էր սիրում, որ Նախիջևանը հայաթափ արեց, նույն ճակատագիրն էլ Ղարաբաղին էր սպասվում:
-Կարդաշ Նիկոլ, հիմա ո՞վ է ձեզ քշում ձեր հողերից, հայերին միշտ
թվում է, թե աշխարհը իրենցով է սկսվել և իրենցով էլ կավարտվի, ու միշտ ինչ-որ մեկը
ընկած է նրանց հետևից:
Եթե պատմությունը ճիշտ գնահատենք, ես համարձակություն կունենամ
ասել, որ հայերն են մեղավոր, որ թուրքերը Սիբիրից եկան ու Եվրոպան ավիրեցին, դուք չփակեցիք
նրանց ճանապարհը:
Այժմ էլ դուք եք մեղավոր, որ ադրբեջանցիներին թուրք են անվանում,
մենք այս հողում դարերով ապրած ժողովուրդ ենք, մենք թուրքերի նման եկվորներ չենք:
Մենք չենք մասնակցել եղեռնին, ընդհակառակը՝ մեկ դար առաջ
Բաքուն ու Թիֆլիսը հայաշատ քաղաքներ են եղել, ադրբեջանցին Բաքու մտնելու համար հայից
ու անգլիացուց էր թույլտվություն վերցնում:
Եվրոպացին տարածաշրջանը թալանում էր, ինչքան նավթ ու ոսկի կար
հանեցին տարան: Հիմա էլ, երբ մեր ժողովուրդները ոնց որ շունչ էին քաշում, կռիվ
են գցել մեր մեջ ու փորձում են իբրև բարիշացնել:
Հայերն
ու ադրբեջանցիները թե՛ մշակույթով, թե՛ բարքերով, թե՛ հոգևոր արժեքներով
իրար շատ ավելի մոտ են կանգնած, քան Եվրոպացիներին:
Ի՞նչ է մենք հարևաններով ի զորու չենք բարիշել:
Պարոն
վարչապետ, քո ժողովրդին ասա, որ հողը՝ հողի վրա ապրողինն է:
Hayacq.com-ի
«Ճշմարիտ խորաթա» շարքից. Թիվ 2