Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

30 նոյ 2019 10:00

Քրեական գործ պետք է հարուցվի, որոնք արդեն իսկ բացահայտվել են Նիկոլ Փաշինյանը. եւս պետք է պատասխան տա.«Հրապարակ»

««ԿամԱԶ»-ների նվիրատվության պատմությունը ոչ թե կասկածներ են, այլ կոռուպցիայի մասին լուրջ հաղորդումներ։ Երեկ, մինչ հայտնի կդառնար, թե Մարությանը վերադարձել է արձակուրդից, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հարցրինք՝ կվերադառնա՞ արձակուրդից քաղաքապետը։ «Կարծում եմ, որ իրավապահները նրան պետք է վերադարձնեն և մի շարք հարցեր ուղղեն»:


Կարո՞ղ ենք եզրակացնել, որ արձակուրդը մասամբ «քաղաքական ապաստանի» քայլ է՝ տեսնելու, թե ինչով է ավարտվում այս ամենը։ «Բոլոր դեպքերում, մենք կարծում ենք, որ սա շարքային բացթողում, չարաշահում չէ։ Առկա են կոռուպցիոն լուրջ դրսևորումներ, որոնք արդեն իսկ բացահայտվել են ու դեռ կբացահայտվեն, որի պատասխանը պետք է տա քաղաքապետարանի թիվ մեկ պաշտոնյան` քաղաքապետ Հայկ Մարությանը։ Պետք է քրեական գործ հարուցվի: Բացի այդ, մենք կարծում ենք, որ Մարությանին քաղաքապետի աթոռին հասցրել է վարչապետը․ նա ևս պետք է տա այս հարցերի պատասխանն ու հանգուցալուծումը։ Մինչ այս մենք ականատեսն էինք, որ Մարությանի համար ծանր վիճակներում Փաշինյանը հայտնի լայվերով, այլ միջոցներով նրան պինդ պահել է»: Ի՞նչ կլինի, եթե հրաժարական տա։ «Կսկսվի քաղաքական նոր պրոցես»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր