«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

30 նոյ 2019 11:14

Էրդողանն առաջարկել է Մակրոնին՝ հարգելի Մակրոն, դու նախ սեփական ուղեղդ ստուգիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի  արտահայտությունը ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին: Նա նաև նշել է, որ Թուրքիան չի կարող հույս դնել ՆԱՏՕ-ի համերաշխության և աջակցության վրա այն բանից հետո, երբ նա Սիրիայում ռազմական գործողություն սկսեց, որը սպառնում էր հակաահաբեկչական կոալիցիային:
«Չգիտեմ, թե ինչ է նշանակում ՆԱՏՕ-ի համար Ֆրանսիան, բայց Թուրքիան ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր երկիր է: Մակրոնը հայտարարել է ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին: Հարգելի Մակրոն, դու նախ սեփական ուղեղդ ստուգիր, որովհետև նման հայտարարությունները կարող են անել նրանք, որոնց ուղեղն, ինչպես քոնը, մահացել են»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ Էրդողանի խոսքերը մեջբերել է  NTV հեռուստաալիքը:

Թուրքիայի նախագահի խոսքով, Ֆրանսիայի նախագահն ահաբեկչության դեմ պայքարելու փորձ չունի, և «հենց դրա համար «դեղին բաճկոնները» շրջափակել են» երկիրը:  Ցատկեք, ինչքան ուզում եք, բայց դուք կհարգեք Թուրքիայի ինքնիշխանությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նա նշել է, որ Թուրքիայի անվտանգությունը նշանակում է Եվրոպայի անվտանգություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր