Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

30 նոյ 2019 11:21

Դեմքի վրա տարածված սեւ մեծ խալով «բեթմեն աղջկան» բուժում են Ռուսաստանում

ԱՄՆ-ից փոքրիկ Լունային, որը ծնվել է դեմքի վրա տարածված սեւ մեծ խալով, որը նման է «բեթմենի դիմակին», բուժում են Ռուսաստանում: Նրան Ռուսաստան է տեղափոխել նրա մայրը՝ Քերոլ Ֆենները:
Վերջերս Քերոլը Instagram-ում ցույց է տվել երեխայի նոր լուսանկարները բուժումը սկսելուց հետո: Կադրերում երեւում է, որ խալը փոքրացել է: Քերոլը նշել է, որ վերջին պրոցեդուրան անցկացվել է մեկ ամիս առաջ, եւ վերջնական արդյունքները նկատելի կլինեն ավելի ուշ:
«Մենք դեռ շատ օպերացիաների պետք է ենթարկվենք, սակայն գոհ ենք արդյունքներից: Լունան ցավ չի զգում: Ես այնքան ուրախ եմ, որ հետեւեցի իմ մայրական բնազդին եւ եկա Ռուսաստան»,- գրել է նա:

Կես տարեկան Լունային անվանել են «աղջիկ բեթմեն» հսկայական խալի պատճառովը, որը հանդիպում է 20 000 նորածիններից միայն մեկի մոտ եւ կարող է ժամանակի ընթացքում վերածվել մաշկի քաղցկեղի ագրեսիվ տեսակի:
Ծախսերը հոգալու համար երեխայի ծնողները միջոցներ են հավաքում GoFundMe հարթակում:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր