Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն կլինի Եպիսկոպոսաց հավաք          Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն բարեկենդանը, որից հետո սկսվում է Մեծ Պահոց շրջանը՝ ինքնամաքրման, զղջումի և աղոթական կյանքի       Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ    

30 նոյ 2019 15:15

Ավտոմեքենայի հայելիները գողացած անձը 18-ամյա սարիթաղցի է. նա ներկայացել է ոստիկանություն

Նոյեմբերի 29-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 28-ի ժամը 14.00-ից նոյեմբերի 29-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Մերսեդեսի» կողային հայելիները:
Ոստիկանությունից  հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբի ծառայողներ։



Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է Սարի թաղի 18-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 17.05-ին նա ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել գողոնը։
Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր