Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

30 նոյ 2019 16:40

Վլադիմիր Պուտինի աշխատանքը կարելի է համեմատել չուգուն հալեցնող վառարանի հետ

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ հանգստյան օրեր չեն լինում, այդ իսկ պատճառով դեկտեմբերի 31-ը նույնպես աշխատանքային է լինելու: Այս մասին տեղեկացնում է rbc.ru կայքը:


Պեսկովը նման հայտարարություն է արել՝ պատասխանելով դեկտեմբերի 31-ը ոչ աշխատանքային օր դարձնելու նպատակահարմարության մասին լրագրողների հարցին:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը կարելի է համեմատել չուգուն հալեցնող վառարանի հետ:
«Ես բազմիցս նշել եմ, որ եթե նայենք համամարդկային տեսանկյունից, նախագահ Պուտինն առհասարակ հանգստյան օրեր չի ունենում: Ամեն օրվա մեծ մասը նա աշխատավայրում է, աշխատում է: Նախագահի աշխատանքը նման է չուգուն հալեցնող վառարանի, որը հնարավոր չէ հանգցնել: Եթե դե-ֆակտո պատասխանեմ, ապա դեկտեմբերի 31-ն էլ աշխատանքային կլինի»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ դեկտեմբերի 31-ը ոչ աշխատանքային դարձնելու հարցը ռուսական պետդումայում առաջարկել էին Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր