Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

02 դեկ 2019 10:00

Անձամբ դուք պետք է ներողություն խնդրեք, Արայիկ Հարությունյան. բյուջեից միլիարդավոր գումարներ մսխեցիք ու չկարողացաք իրականացնել ծրագրերը

Արցախի «Արդարություն» կուսակցության համագումարը խիստ անհանգստացրել, եթե ոչ վախեցրել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահին և նրա մամուլի խոսնակին, ամենևին դա զարմանալի չէ, սակայն զարմանալի է, որ փորձում են դիմացինի փաստարկված հայտարարությունները նենգափոխել՝ դրանով ցանկանալով կոծկել, մեղմ ասած, սեփական սխալները:
Պարզվում է՝ չնայած ժողովրդագրության աճը միշտ եղել է նախկին վարչապետի ուշադրության կենտրոնում, (որի համար տարեկան ծախսված հսկայական գումարների մասին լավ կլիներ, որ հրապարակեր ինքը), սակայն Արցախի ժողովրդագրական վիճակը շատ հեռու է նույնիսկ բավարար գնահատելուց: Երևի թե մի քանի թվեր կփաստեն այդ իրողությունը՝ Արցախում ծնվածների թիվը 2014 թվականին 2428-ից, ոչ հասցեական ծրագրերի արդյունքում 2018 թվականին հասել է 2328-ի: Նույնաոճ ծրագրերի արդյունքում Շահումյանի և Քաշաթաղի բնակչության թիվը վերջին 4 տարիների ընթացքում ավելացել է ընդամենը 100-ով, այն դեպքում, երբ հիմնական գումարները հենց այս շրջանների վերաբնակեցման համար է իբր թե ծախսվել:
Իսկ մեր հանրապետության բոլոր բազմազավակ ընտանիքներից անձամբ դուք պետք է ներողություն խնդրեք, Արայիկ Հարությունյան, ոչ թե նրանց խնդիրները վերհանելու համար, այլ, որ այդպես էլ չկարողացաք իրականացնել այն ծրագրերը, որոնց համար բյուջեից միլիարդավոր գումարներ մսխեցիք:

Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի գրասենյակ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր