Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

02 դեկ 2019 12:37

Թրամփին բարկացրել է Մակրոնի՝ ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին արած նոր արտահայտությունը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բացասաբար է ընդունել իր ֆրանսիացի գործընկերոջ՝ էմանուել Մակրոնի՝ «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին» արած հայտարարությունը: Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով երեք պաշտոնյաների, որոնց անունը չի նշվում: Նրանք պատմել են, որ երբ Թրամփն իմացել է Հյուսիսատլանտյան դաշինքի վերաբերյալ Մակրոնի արած նոր արտահայտության մասին, զայրացել է:


«Նա արդեն վաղուց է բարկացած Մակրոնի վրա»,- խոստովանել են որոշ աղբյուրներ:
Սակայն կա նաև ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» մասին Մակրոնի խոսքերի վերաբերյալ Թրամփի արձագանքի մեկ այլ մեկնաբանություն: Պաշտոնյաներից մեկի կարծիքով, Մակրոնը Թրամփին դաշինքի ավելի դրական գնահատականի է դրդել: Այն հեգնական ազդեցություն կարող է ունենալ և հակասել Ֆրանսիայի նախագահի խոսքերին:


Մինչ այդ Մակրոնն ասել էր, որ ՆԱՏՕ-ն գտնվում է կոմատոզ վիճակում: Ավելի ուշ նա նաև խոստովանել է, որ իր արած արտահայտությունը թմբիրից դուրս գալու դրական ազդանշան է համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր