Տեսանյութ․Խավարման կարգի արարողություն, որը Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է          Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Նավասարդ Սրբազանը կատարեց Ոտնլվայի կարգ    

03 դեկ 2019 14:16

Խաչատուրյան քույրերի հոգեբուժական փորձաքննությունների արդյունքները պարզ են.2-րդ քրոջ դեպքում կնշանակվի հարկադիր բուժում

Խաչատուրյան քույրերից երկուսն իրենց հորը սպանելու պահին  կարող էին գիտակցել իրենց կատարած գործողությունների փաստացի բնույթը և ղեկավարել դրանք, երրորդ քրոջ դեպքում կնշանակվի հարկադիր բուժում: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

Նա նշել է, որ քննությունը բավականին ապացուցողական բազա է հավաքել, հետաքննությունն ավարտվել է: Երկու ֆիգուրանտի  վերաբերյալ  քրեական գործն  ուղարկվել է դատախազությունը մեղադրական եզրակացությունը հաստատելու համար: Կրտսեր քրոջ գործը նույնպես գտնվում է դատախազությունում անհրաժեշտ բուժման որոշման համար:
Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝  57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը  փոխել էր  Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել  որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր