Ինչքան վատություն կար, Ռուսաստանը արցախահայությանն ու հայությանն արեց...          «Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել       Մի հատ փողոց չեք կարում փակեք, ինձնից ի՞նչ եք ուզում. անձամբ կգամ, երբ հավաքվեն    

03 դեկ 2019 16:20

«Կարծում եմ՝ վաղը Ադրբեջանն ու Հայաստանն առարկայական բանակցություններ կսկսեն Բրատիսլավայում». Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ սպասվում է, որ վաղը Բրատիսլավայում Հայաստանն ու Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ առարկայական բանակցությունների մեկնարկը կտան: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:

Մամեդյարովը նշել է, որ ՀՀ արտգործնախարարը մտադիր է վաղը անվտանգության հարց բարձրացնել:
«Ի՞նչ է անվտանգությունը Հայաստանի պատկերացմամբ, և ի՞նչ է այն՝ մեր պատկերացմամբ: Կա գիտակցում այն բանի, որ զորքերը պետք է վերադառնան զորանոցներ: Այո, անվտանգությունը կարևոր է, սակայն նաև Ադրբեջանի համար»,-նշել է Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարը շեշտել է նաև, որ անվտանգությունը կարևոր է նաև «Ղարաբաղի ադրբեջանական բնակչության համար», և որ անվտանգության հարցով վաղը ինքն ու իր հայ գործընկերն առարկայական բանակցություններ կսկսեն:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են վաղը՝ դեկտեմբերի 4-ին, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր