Կիրանցում ոստիկնության կողմից իրականցվել է «Օղակ» օպերացիա, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ          Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»       Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան    

04 դեկ 2019 13:34

Ամոթ է, այսպես երկիր չի կառուցվի,, սենց նայելով ես էլ եմ հիասթափվում, չեմ ուզում շարունակեմ

պօրինի շինարարությունն այն է, երբ որեւէ փաստաթուղթ չկա, ու դու շինարարություն ես անում. հյուրանոցն ապօրինի չի կառուցվել, նախագիծը կա, մնացել է, որ կոնստրուկտորը հարկերի բաժանումն անի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը, որ Աբովյան փողոցում Գագիկ Ծառուկյանի ընկերությունը հյուրանոցը 3 հարկ կառուցելու թույլտվություն չի ունեցել, կարող էր կառուցել մեկհարկանի շինություն:
«Ես թուղթը ցույց տվեցի, որ ինքը ԱՊԶ-ն ստորագրել է 11 հարկի համար, հետին մասը՝ շարունակելի»,-ասաց նա ու նորից բարկությունը թափեց լրագրողների վրա՝ ասելով, թե պատվեր են կատարում:



«Մտածեք մ,արդկանց մատից փուշ հանելու մասին, ոչ թե ասել՝ կոստյում հագած չի եղել, գալստուկը կապած չի եղել, դրա համար չեմ ընդունել: Հետո էլ թե՝ թագաժառանգը չէր, թագավորի մյուս տղան էր: Ամոթ է, այսպես երկիր չի կառուցվի, ես բոլորի փոխարեն ամաչում եմ: Սենց նայելով ես էլ եմ հիասթափվում, չեմ ուզում շարունակեմ»,-ասաց Ծառուկյանը: Հետո հիշեց, որ ինքը ընդամենը սեփականատեր է, բիզնեսով չի զբաղվում. «Գանցեք կառավարչին հարցրեք, ես բաժնետեր եմ, եւ դա ինձ չի էլ հետաքրքրում»:
Լրագրողների դիտարկմանը, որ իրենց ցույց տված թուղթը,  քաղաքապետարանի ոչ թե շինթույլտվության վերաբերյալ է, այլ նախագծման, ով է ի ըստվերջո տվել շինթույլտվությունը, ԲՀԿ առաջնորդը հստակ պատասխան չտվեց, միայն նշելով, որ նախորդ տարվանից շինարարությունը դադարեցրել են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր