Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

04 դեկ 2019 13:36

Ես ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ.նա Ղարաբաղում կարող է իր սիրելի մուղամը լսել

Ես ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ: Այս մասին այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովին հայտարարեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Նա կարող է լինել մեր հյուրը, հայ ժողովուրդը գիտի ինչպես ընդունել, հարգել հյուրին: Եվ մեր հյուրընկալության ընդունված կանոններից է նաև պատվել իր երաժշտությամբ: Մենք կարող ենք ապահովել մուղամ, կարող ենք իրականացնել նրա երազանքը և նա Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի տիկին և այդ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Telegram-ի իր պաշտոնական էջում գրել էր. «Մեր միակ երազանքը Ղարաբաղի հողում միասին ղարաբաղյան շիկեստե (մուղամ) լսելն է»:

Աննա Հակոբյանը նաև հայտնեց, որ եթե Մեհրիբան Ալիևան ընդունի իր հրավերը, ինքը պատրաստ է այցելել Բաքու:
«Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն է պատերազմի միջոցով գալ Ղարաբաղ, մուղամ լսել, վստահեցնում եմ՝ այդ երազանքն անկատար կմնա: Ոչ միայն անկատար կմնա, այլ եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար, նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»,- նշեց վարչապետի տիկինը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր