Մենք քանի գլխանի՞ ենք...ԲՀԿ-ն լքեց նիստերի դահլիճը

Աբովյանի խոսքով, թեման այն էր, որ ներդրումներ Հայաստանում ուղղակի հնարավոր չի անել։
«Ուղղակի վառ օրինակ էր բերվել։ Եվ երկրորդը, նոր պարոն Սիմոնյանն ասաց, թե մենք քանի գլխանի ենք։ Ուղիղ այնքան գլխանի ենք, որքան մարդիկ մեզ ձայն են տվել՝ 100 հազարից ավելի։ Ես պարզապես հիշեցնեմ, չի ստացվի լղոզել, փոշիացնել թեման։ Երկու օր է՝ ֆեյքերի բանակը փոշիացնում ու լղոզում է էս թեման։ Մենք այս պայմաններում չենք կարող աշխատել, որովհետև ԱԺ-ը դարձել է մի նախադասության փոշիացնելու վայր։ Մենք լքում ենք այսօր խորհրդարանը, և դուք եք պատասխանը տալու՝ ինչու մենք չկարողացանք կառավարությանը մեր հարցերը ուղղել։ Մենք քաղաքական բոյկոտ ենք անում»,- նշեց Արման Աբովյանը։
Նշենք, որ պատգամավորները դուրս եկան նիստերի դահլիճից Տիգրան Ավինյանի ելույթի ընթացքում։