Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

05 դեկ 2019 11:34

Փաշինյանը պետք է զերծ մնա անցյալի իներցիայից.5-րդ շարասյունն օգտվում է սխալներից

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արայիկ Հարությունյանը պետք է լայնախոհ լիներ. գործող իշխանության ներկայացուցիչները շարունակում են սխալներ գործել՝ ջուր լցնելով 5-րդ շարասյան ջրաղացին:
Իսկ 5-րդ շարասյունը, որ նպատակասլաց կերպով առաջ է գնում դեպի հեղաշրջում, շատ վարպետորեն օգտվում է այդ սխալներից:
Երեկ ԿԳՄՍ նախարարության դիմաց տեղի ունեցածն ասվածի վառ ապացույցն է:
Նախարար Արայիկ Հարությունյանը, երիտասարդներին իր մոտ հրավիրելու և նրանց հետ խնդիրը քննարկելու փոխարեն իրեն պահեց որպես կարծրամիտ բյուրոկրատ՝ առիթ տալով տհաճ, վտանգավոր և անընդունելի զարգացումների:
Լայնախոհ լինելու պարագայում նա կարող էր վեր կանգնել կուսակցականությունից և իրենից պահանջներ ունեցող ցուցարարներին, որ մեր հայ երիտասարդներն ու քաղաքացիներն են, հրավիրել քննարկման և փարատել նրանց մտահոգությունները: Զուգահեռաբար, առիթն օգտագործելով, նախարարը կարող էր նրանց ցույց տալ, թե 5-րդ շարասյունն ինչպես է պատրաստվում հեղաշրջման և ինչպես է փորձում շահարկել զգայուն թեմաներն ու երիտասարդների ազնվությունը:
Իր հերթին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է վերջապես հաշվի առնի իրողություններն ու զերծ մնա անցյալի իներցիայից: Դիտարկվող պարագայում ոստիկանական ուժի կիրառումը բնավ անհրաժեշտ չէր: Առհասարակ՝ ոստիկանական ուժը պետք է կիրառվի խիստ հազվադեպ՝ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Պետք է նաև նկատի ունենալ, որ ոստիկանությունը չի մաքրվել իր արատավոր անցյալից և նրա միայն երևալն արդեն ծանր հիշողություններ ու համընդհանուր հակակրանք է առաջացնում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր