Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ          Ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրա       Անձը մեղադրվում է վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջ    

05 դեկ 2019 11:42

2 դեղամիջոցների զուգակցություն, որը կարող է թուլացնել միզածորանը՝ հեշտացնելով քարերի դուրսբերումը

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են 2 դեղամիջոցների զուգակցություն, որը կարող է թուլացնել միզածորանը՝ հեշտացնելով քարերի դուրսբերումը:
The Daily Mail-ը նշում է, որ այսօր մեծ քարերը հեռացնում են վիրահատությամբ: Իսկ մանր քարերի դեպքում պացիենտին ցավազրկող են նշանակում, եւ նա ստիպված է սպասել, մինչեւ քարերը կանցնեն միզածորանով: Սա ցավոտ պրոցես է, որը կարող է տեւել մինչեւ 10 օր:
Ցավը միզածորանում բորբոքում է առաջացնում միզուկի նեղ ուղիով բավականին մեծ օբյեկտի անցնելու պատճառով: Դեղամիջոցների զուգակցությունը, սակայն, կօգնի թուլացնել միզածորանը, ինչը կհեշտացնի քարերի դուրսբերումը:
Մասնագետները հետազոտության շրջանակում թեստավորել են 18 դեղամիջոց, որոնք օգտագործվում են արյան բարձր ճնշման, գլաուկոմայի եւ բորբոքային տարբեր վիճակների բուժման համար: Նրանք այս դեղամիջոցներով մշակել են մարդու միզածորանի բջիջների կուլտուրաները՝ ցանկանալով հասնել թուլացման արդյունքի: Առանձնապես արդյունավետ են եղել նիֆեդիպինը (բուժում է արյան բարձր ճնշումը) եւ ռոկինազայի ինհիբիտորը (բուժում է գլաուկոման):
Գիտնականներն այնուհետեւ դեղամիջոցները ստուգել են խոզերի վրա: Պարզվել է, որ դեղամիջոցներն անմիջապես միզածորան ներարկելու դեպքում խոզերի մոտ փաստացի չի դիտվել միզուկի կրճատում: Ընդ որում՝ դեղամիջոցները չեն հայտնվել արյան մեջ, ինչը նշանակում է, որ դրանք տեղային մնացել են միզածորանում, սա էլ իր հերթին նշանակում է կողմնակի էֆեկտների փոքր թիվ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր