Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

05 դեկ 2019 12:04

Այն վնասվածքները, որ ունի նաև Արթուր Աջամյանը, խոսում է այն մասին, որ իրենց նկատմամբ ոտնձգություն, բռնություն է տեղի ունեցել

Արթուր Աջամյանը վերջին 2-3 ամսվա ընթացքում իր հարազատներից մեկին ասել է, որ խնդիր կա դիրքերում. եթե ուզում են որևէ մեկին սպանել, տանում, դիրքերում են սպանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց մահացած զինծառայող Արթուր Աջամյանի ընտանիքի փաստաբան Հայարփի Սարգսյանը: «Ասել է՝ զորամասում խնդիրներ կան, դժոխային վիճակ է տիրում»,-հավելեց փաստաբանը: Նա հայտնեց, որ այս պահին քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով, ինքնասպանության հոդվածը հաստատված չէ: Ըստ փաստաբանի՝ Աջամյանը ճակատային հատվածում հրազենային վիրավորում է ունեցել. «Ճակատից կրակված է, ծոծրակից դուրս է եկել, այսինքն՝ վերևից ներքև. ինքը չէր կարող իրեն պատճառել նման վնասվածք: Իր վրա նաև բռնության հետքեր կան ճակատի, ձեռքերի, ոտքերի հատվածներում, ընդ որում՝ տարբեր վաղեմության:
Հնարավոր է՝ դրանից առաջ ծեծ է եղել»,-ասաց Սարգսյանը: Նա հայտնեց նաև, որ վիրավոր զինվորն այս պահին ծանր վիճակում է, դեմքի շրջանում հրազենային վնասվածք ունի, և ի վիճակի չէ հարցաքննվել: «Նա, ապաքինվելու դեպքում, գործի քննությանը շատ կօգնի, քանի որ սպանության հոդված է առաջադրված, և այն վնասվածքները, որ ունի նաև Արթուր Աջամյանը, խոսում է այն մասին, որ իրենց նկատմամբ ոտնձգություն, բռնություն է տեղի ունեցել, հետևաբար վիրավոր զինվորը կարող է խոսել այն անձանց տվյալների մասին, ովքեր դա իրագործել են»,-ասաց Հայարփի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Այս մասին հայտնել էին Արցախի պաշտպանության նախարարությունից։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր