Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

05 դեկ 2019 12:44

Ադրբեջանի դիրքորոշումը վերջնագիր է, նրան բանակցություն պետք չէ. Մամեդյարովը իրա գրած թղթից հետ չի կանգնում

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բրատիսլավայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներին: Նա, մասնավորապես, նշել է.
«Ադրբեջանն ասում է.

1. Առաջին քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զավթած տարածքներից հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը:
2. հաջորդ փուլում Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի Սահմանադրության ու օրենսդրության համապատասխան:

3. Հայաստանի դեսպանը ԵԱՀԿ-ում ասում ա, որ Ադրբեջանի նման դիրքավորումը թուլության նշան ա:
4. Ես էլ ասում եմ թուլության նշան չի: Վերջնագիր ա: Ինքը տանում ա ռազմական լուծման: Իրան բանակցություն պետք չի: Դա իրան ոչինչ չի տալիս:
5. Նախարարները հանդիպում են, բանակցում են:

6. Մամեդյարովը իրա գրած թղթից հետ չի կանգնում (գոնե հանրային դաշտում):
7. 3 ժամ բանակցություններից հետո պայմանավորվում են կրկին հանդիպել:
8. Մամուլին առաջինը տեղեկություն ա տալիս ադրբեջանական կողմը:
Հա, ու ամենակարեւորը. «Ադրբեջանը չի տեսնում կոնֆլիկտի քաղաքական լուծումը վերը գծագրված սահմաններից դուրս»:
Տոնոյան,

«Наше дело правое, победа будет за нами»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր