«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

06 դեկ 2019 18:00

Միամիտ չեմ հավատամ քեզ, տառապանքս փորձ ունի…

Միամիտ չեմ հավատամ քեզ, տառապանքս փորձ ունի…
-Բարև պարոն վարչապետ: Խաղաղությունից փախել խաղաղություն ենք փնտրում: Ի՞նչ է, ԽՍՀՄ-ի կազմում 70 տարի խաղաղ չէինք, կամ 94-ի գարնանն ինչու՞ հաշտության պայմանագիր կնքեցինք, չէ՞ որ խաղաղությունը ավելի տրամաբանական էր:
 
-Խանումա ինչ ասեմ, ճիշտ ես: Հեյդար Ալիևը այդ պայմանագրով խաբեց հայկական կողմին, չնայած մեր կողմից պայմանագիրը ստորագրեցին բացառապես ղարաբաղցիները, ՀՀ-ից պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
 
-Կարդաշ Նիկոլ, չեմ կարծում, թե Ղարաբաղի և Նախիջևանի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելուն հայերը մեղքի բաժին չունեն:
 
-Նախշուն բաջի, միամիտ չեմ հավատամ քեզ, տառապանքս փորձ ունի... Այս անգամ կարծում եմ մենք հալալ պայմանագիր կկնքենք:
 
-Եթե թողնեն իհարկե: Ռուսաստանի ցարի հետ հեշտ չի լինի: Մի կողքերդ նայեք, ո՛չ բարեկամ ունեք, ո՛չ հարևան, շատ դյուրահավատ ժողովուրդ եք՝ հանդուրժող: 
Ռուսները Նժդեհի վրա ցեխ են շպրտում, որ բարձրաձայնեն վերջինիս ասածը, թե ռուսները սպիտակ թուրքեր են, իսկ դուք ձեր բարեկամ Գրիբոյեդովին եք կարմիր ներկում, որտե՞ղ է տրամաբանությունը: 
Ձեր ժողովրդին սև ու սպիտակ եք բաժանել, հռոմի պապից լիբերալ եք ուզում երևալ: Հայաստանի կործանվելն Ադրբեջանի շահերից չի բխում, մենք էլ ենք պատրաստ փոխզիջումների, բայց ժողովրդին ոնց մատուցենք: 
 
-Նախշուն բաջի հանձնարարել եմ Փաշաևների տոհմածառն ուսումնասիրեն, ճակատագիրն է մեզ պարտադրում դժվարին, բայց այդքան անհրաժեշտ բանակցությունների:
Hayacq.com-ի «Ճշմարիտ խորաթա» շարքից. Թիվ 4 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր