Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

06 դեկ 2019 13:07

«Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող ԵԱՀԿ նախարարների խորհրդի 26-րդ նիստում ելույթ ունենալիս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին հիմնախնդրին: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Վրաստանի, Մերձդնեստրի և Ղարաբաղի սառեցված հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքին համապատասխան և տարածքային անվտանգության սկզբունքի հիման վրա:
Նշյալ հակամարտություններից զատ Թուրքիայի արտգործնախարարը խոսել է նաև Ուկրաինայի խնդրի մասին: Չավուշօղլուն շեշտել է, որ իրենք կարևորում են այդ երկրի ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղրիմը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր