Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

06 դեկ 2019 15:44

Սերժ Սարգսյանն իմ ընկերն է ու մնալու է իմ ընկերը, նա հափշտակող չէ.Ես մահացե՞լ եմ

Այդպիսի բանը բացառված է, Սերժ Սարգսյանն ի՞նչ կապ ունի «Ֆլեշ»-ի հետ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է գործարար Բարսեղ Բեգլարյանը:
Դիտարկմանը, որ նախագահն իր ընկերն է, գործարարն ասաց՝ հետո ի՞նչ. «Բոլորն էլ իմ ընկերներն են»:


Ինչ վերաբերում է իրեն առաջադրված նոր մեղադրանքին, գործարարն ասաց, որ իրեն երկուշաբթի են հրավիրել ՀՔԾ, կգնա կիմանա, թե ինչի մասին է ու կկարողանա խոսել, իսկ մինչ այդ չի կարող խոսել, քանի որ որևէ բանից տեղյակ չէ, իրեն տեղյակ չեն պահել:
Խոսելով Սերժ Սարգսյանի գործի մասին՝ Բեգլարյանը հայտարարեց, որ այդ գործով 1,5-2 ամիս առաջ հարցաքննվել է: Սերգո Կարապետյանի հետ առերեսում եղել է: Սակայն երրորդ նախագահի հետ առերեսում չի եղել, նրա հետ քննարկում չի եղել նաև մեղադրանքից հետո:
Սերժ Սարգսյանն իմ ընկերը եղել է, կա ու մնալու է, դա գաղտնիք չէ: 
Գործարարը, խոսելով երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի մասին, համոզմունք հայտնեց, որ այդ մեղադրանքը նույնիսկ ծիծաղելի է. «Նա հափշտակող չէ, ամեն ինչ արել է օրենքի տառին համաձայն»:


Բեգլարյանի խոսքերով, Սերժ Սարգսյանի քրեական գործում գործ չկա:

Բարսեղ Բեգլարյանը, պատասխանելով հարցին, թե ով է իր հեռախոսազանգին պատասխանել ու ասել, թե իբր ինքը մահացել է, ասաց. «Ես մահացե՞լ եմ: Ես չգիտեմ, թե ով է պատասխանել, այդ ինֆորմացիան որտեղից է, տեղյակ չեմ»:

Դիտարկմանը, որ ինչ-որ մեկը «Սամվել Ալեքսանյանի» ոճով պատասխանել է հեռախոսազանգին, Բեգլարյանն ասաց, որ այդ ոճին ծանոթ չէ, ամեն մարդ իր ոճն ունի, ինքն էլ ունի իր ոճը. «Ես ինքս ինձ եմ նման: Մահացե՞լ եմ, ես հիմա ձեզ հետ խոսում եմ: Ես ի՞նչ իմանամ, թե ով է պատասխանել իմ հեռախոսազանգին: Իմ հեռախոսը ես թողնում եմ աշխատանքի վայրում, վարորդի մոտ, օգնականիս մոտ, իսկ հրապարակումը չեմ կարդացել»:
Բեգլարյանը նշեց, որ ոչ միշտ են իրեն զեկուցում զանգերի մասին, իսկ իր մահվան մասին հայտարարողը կամ կատակ է արել, կամ ցանկանում է, որ ինքը մահանա:
Գործարարը նաև հայտնեց, որ խոշոր գումար է փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամին՝ պատասխանելով համապատասխան հարցին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր