Տեսանյութ.Պետությունները թուլանում են անարդարությունից, անարդարությունը ծնում է չարիք          Տեսանյութ.Կասկածներ ունենք, որ Արսեն Չիչյանի սպանությունը կարող էր պատվիրել Մադլեն Սեդրակ Թաշճյանը՝ Սերոբ Տեր Պողոսյանի կինը       Ռուսաստանն ու Ուկրաինան ինքնաթիռներ են ուղարկում Թուրքիա,Հունաստանն էլ կօգնի, եթե խնդրի այդ մասին    

07 դեկ 2019 11:14

Լրացավ 1988-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցը.Լավ լուր Գյումրիի տնակային ավաններում ապրողների համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Սպիտակի և Գյումրիի 1988թ.-ի աղետալի երկրաշարժի 31-րդ տարելիցն է: Արհավիրքից 3 տասնամյակ անց էլ դեռ տնակային պայմաններում ապրողներ կան: Վարչապետ Փաշինյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը մոտ 1 տարի Գյումրիի տնակային ավաններում հաշվառում կատարեց, բայց էլի ստույգ տվյալներ չկան, թե քաղաքում քանի տնակ կա: Կադաստրի տվյալներով` Գյումրիում տնակների թիվն այլ է, քաղաքապետարանի տվյալներով՝ այլ:


Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանի տեղեկացմամբ` այստեղ խոսքը 800-900 տնակի մասին է, ինչը, սակայն, ըստ կադաստրի, ավելացրած թիվ է, քաղաքապետարանը սխալ է հաշվառել: Ինչևէ, նրանցից 226 ընտանիք եկող տարի տանիք կունենա: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավետեց, որ այդ նպատակով 2020թ. բյուջեով աղետի գոտուն տրամադրվել է 3 մլրդ դրամ։ «Կառավարությունն ամեն տնակի պատմությունն ուսումնասիրել է, ու ամեն տնակի նկատմամբ լինելու է առանձնահատուկ մոտեցում»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր